Բնակարաններ
M2
մասնաշենք
M4
մասնաշենք
M6
մասնաշենք
M9
մասնաշենք
M10
մասնաշենք
A M11-1
մասնաշենք
B M11-2
մասնաշենք
C M11-3
մասնաշենք
D M11-4
մասնաշենք
Թաղամասի մասին
«Նոր Տուն» բնակելի համալիրը գտնվում է Երևանի ամենաբարձր կետում՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածում, «Սուրբ Սարգիս» եկեղեցու հարևանությամբ։ Համալիրն ունի 2 մուտք Միկոյան փողոցի կողմից և 1 մուտք՝ Գալշոյան։ Համալիրից ընդամենը 2կմ հեռավորության վրա է գտնվում Մեգամոլ առևտրի կենտրոնը և Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցը, իսկ Հանրապետության Հրապարակ կարելի է հասնել ընդամենը 16 րոպեում։ Համալիրի 583 բնակարանների գրեթե բոլոր սենյակներից կա ելք դեպի պատշգամբ, որտեղից երևում են Արարատի և Արագածի ձյունածածկ գագաթները։
Բակային տարածք
«Նոր Տուն» բնակելի համալիրի յուրահատուկ ճարտարապետությամբ և ժամանակակից լուծումներով նախագծված շենքերը՝ շրջապատված են 14 հազ. քմ կանաչ տարածքով, որտեղ կան ճեմուղիներ, մանկական խաղահրապարակներ, հանգստի և զբոսանքի գոտիներ, սրճարան, մարզահրապարակ, թենիսի կորտ ՝ Ձեր կատարյալ ժամանցի համար: Մենք լուծել ենք նաև Ձեր մեքենայի ապահով կայանման հարցը։ Համալիրն իր բնակիչներին է տրամադրում շուրջ 600 ավտոկայանատեղ։
Ընթացքը
Վիճակ
Live
Փաստաթղթեր
15.11.2022
Շենքերի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2025թ.
Բնակարանները կհանձնվեն՝
  • բնակարանի միջնապատերը իրականացրած
  • բնակարանի միջնապատերը բարեկարգված գաջով կամ գիպսոնիտով
  • հատակները սվաղած
  • պատուհանները՝ առանց պատուհանագոգերի,  և պատշգամբների մետալապլաստե դռները տեղադրած
  • մուտքի երկաթյա դուռը տեղադրած
  • բնակարանի էլեկտրականությունը հասցրած մինչև մուտքի դուռ
  • գազի խողովակները հասցրած մինչև աստիճանավանդակի բաց պատշգամբ
  • ջրամատակարարման և կոյուղու խողովակները անցկացված մինչև մոնտաժային կետերը
  • շենքի ընդհանուր տարածքները բարեկարգած
Պատվիրել զանգ