Ձեր երազանքի բնակարանը կառուցում են Հայաստանում հայտնի և հուսալի՝ Նոր Տուն խանութների ցանցը և ML MINING ընկերությունը։
Նոր Տուն խանութների ցանցն ավելի քան 20 տարի զբաղվում է շինանյութի ներմուծմամբ և վաճառքով։ Ներմուծումն իրականացվում է աշխարհի տարբեր կետերից, մասնավորապես` Եվրոպայից ու Ասիայից: Նոր Տուն խանութների ցանցն ունի 21 խանութ-սրահ ՀՀ-ում, ինչպես նաև զբաղվում է շինանյութի մեծածախ վաճառքով։ Ընկերության աշխատանքի ամենակարևոր և հիմնարար պայմանն ապրանքատեսականու որակն է, որը համապատասխանում է հայկական և եվրոպական բոլոր չափանիշներին և հավաստագրված է մի շարք միջազգային սերտիֆիկատներով:
ML Mining ընկերությունը հանդիսանում է հանքարդյունաբերության և շինարարական ոլորտների առաջատար՝ հայտնի է բազմաթիվ խոշոր համալիրների կառուցապատմամբ։ ML Mining ընկերության խոշոր նախագծերից են՝ Ավան Թաուերս, Նոր Երևան, Այգիներ Պրեմիում համալիր, Դալմա Հիլզ և Գրիբոյեդով Պրեմիումը։